12190720_427605954093496_1001817276_o

  • Ավստրալիայի գիտնականները պարզել են, որ ստեղծագործական ազատություն և հատուկ հմտություններ պահանջող աշխատանքը մարդուն օգնում է նիհարել, իսկ մեծ թվով որոշումներ ընդունելու անհրաժեշտությունը նպաստում է գիրանալուն: Քանի որ գիրացումը, ցավոք, շարունակում է մնալ առաջնային մտահոգություն, կիրակնօրյա գրի վերնագիրն ընտրվեց ինքն իրեն:
  • Վատիկանում զբոսաշրջիկների համար բացել են աշխարհում ամենակարճ երկաթուղին… ավելի կարճ, քան Երևանի մանկական երկաթուղի՞ն… Եվ լավ են արել: «Մխիթար Սեբաստացի» մրցանակակիրներն առաջիկայում կլինեն տեղում, կտեսնեն, կչափեն, կգան կպատմեն… Նրանց մրցանակն այդպիսի հնարավորություն տալիս է։ Իսկ «Մխիթար Սեբաստացի» 2016-ի մրցանակակիրը կորոշվի, անունը կհրապարակվի նոյեմբերի 9-ի մասնաժողովում…
  • Սրանք, ըստ մասնագետների, ամենաօգտակար հինգ ճարպոտ մթերքներն են. բոլորն էլ սիրում եմ-գործածում եմ ավանդույթի փոխարեն՝ ձիթապտուղն ու իր յուղը: Ի՜նչ լավ է, որ սրանք ոչ միայն օգտակար են, այլև, նույնիսկ, նպաստում են քաշի նվազեցմանը՝ ըստ մասնագետների, իհարկե:
  • Այնպես չէ, որ բոլոր պաղեստինցիներն ու իսրայելցիները թշնամանքին, մեկուսացմանը այլընտրանք չեն տեսնում։ Հազարավոր իսրայելցիներ դուրս են եկել՝ պահանջելով բանակցություններ սկսել պաղեստինցիների հետ: Կարդացեˊք, ահա:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել