Երբ ինչ-որ մեկը ասում է, թե ինքը քրիստոնյա է, ես անմիջապես սկսում եմ հարցեր տալ՝ կապված Քրիստոնեության հետ.
Ի՞նչ է Քրիստոնեությունը
Ո՞րոնք են այդ կրոնի դավանաբանական հիմնասյուները
Ի՞նչ է Սուրբ Երրորդությունը
Ո՞վ է Հիսուսը, մա՞րդ, աստվա՞ծ, թե՞ աստվածամարդ
Եվ այսպես շարունակ: 
Բանից պարզվում է, որ ինչպես Եվրոպայում այնպես էլ Հայաստանում քրիստոնյաները հիմնականում պատկերացում չունեն, թե ինչ բան է Քրիստոնեությունը: Նրանք այլևս քրիստոնյա չեն, այլ՝ պարզ հավատացյալներ, ովքեր հավատում են վերևում գոյություն ունեցող ինչ-որ բարի պապիկի գոյությանը: Դեռ ավելին այդ մարդիկ կտրծված են եկեղեցական ծեսից, բարոյագիտությունից և այլն: 
Ռեֆորմացիայից, իսկ ավելի ուշ նաև Լուսավորականության դարաշրջանից հետո Քրիստոնեությունը որպես կրոնա-դավանաբանական համակարգ կազմաքանդվեց, հասարակությունը ենթարկվեց սեկուլյարիզացիայի, այն է՝ աշխարհիկացվեց: Այսինքն կրոնից մնաց միայն Էթիկան և ավանդութը, որը դրսևորվում է ծիսական վերապրուկների տեսքով: 
Այսինքն քրիստոնյա որպես այդպիսին այլևս գոյություն չունի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել