Tert.am-ը գրում է․

Եգիպտոսի ու Ռուսաստանի քննիչները մի քանի ժամից կսկսեն ուսումնասիրել Սինայի թերակղում կործանված А321 ինքնաթիռի «սև արկղերը»:

Այդ մասին հաղորդում է Reuters-ը՝ եգիպտական իրավաբանական ու կառավարական շրջանակների հղումով: Դրանց գաղտնազերծումը տեղի է ունենալու Կահիրեի քաղավիացիայի նախարարությունում:

Ռուսաստանի տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը դեպքի վայրի զննումից հետո «Կոգալիմավիայում» հայտարարություն կանի: Ակնկալվում է, որ նախարարը կվերադառնա Կահիրե և հնարավոր է, որ մասնակցի «սև արկղերի» վերծանման աշխատանքներին:

Հիշեցնենք, որ երեկ Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ հանգստավայրից Սանկտ Պետերբուրգ թռչող ինքնաթիռը թռիչքից րոպեներ անց կործանվել էր Եգիպտոսի Սինա թերակղզու տարածքում: Աղետի հետևանքով զոհվել էին ինքնաթիռի բոլոր  217 ուղևորներն ու անձնակազմի 7 անդամները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել