Asekose.am-ի CV հաղորդման հյուրն օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանն է, ով Լաս Վեգասում վերջերս կայացած աշխարհի առաջնությունից վերադարձավ առանց մեդալի: Նրա խոստովանությամբ` պարտվելը բարդ է, առավել ևս, երբ տարիների ընթացքում դա հաճախ տեղի չի ունենում: Միաժամանակ` Արսենն իր ձախողումների համար որևէ մեկին չի մեղադրում, նույնիսկ այն մրցավարներին, որոնց պատճառով, երբեմն թվում է, թե տարիների կատարած աշխատանքը ջուրն է ընկնում: Չնայած այս ամենին` Արսենը վստահեցնում է, որ ինքը չի հանձնվելու և շարունակելու է պայքարել` լավագույնի տիտղոսը ևս մեկ անգամ հաստատելու համար:
Նյութի աղբյուր՝ http://asekose.am/hy_AM/news/14/203834-arsen-joulfalakyann-ancnakann-ou-noracin-dstere-boloric-taqcnelou-masin.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



