Ես երբեք հելլոուին չեմ նշել: Ընդհանրապես հետաքրքրություն չեմ ունեցել նման տոների և դրանց բնորոշ ակտիվ ռելաքսի ձևերի հանդեպ: Միանգամայն անտարբեր եմ: 
Բայց...! 
ՖԲ-ում կարդալով զանազան ստատուսներ՝ հանկարծ պարզեցի, որ հելլոուինը, ինչպես և բազում այլ՝ ոչ հայկական ավանդական տոներ, հատուկ են մտածված՝ մեզ մեր ազգային ինքնությունից զրկելու կամ առնվազն մեզ՝ հայերիս, սոցիալ-մշակութային աղետի առջև կանգնեցնելու համար.... 
Լավ, էլի, տղերք....)))

Եվ քանզի արդեն պարզ է, որ դա սոսկ մի սովորական տոն, ուրախանալու և թռվռալու հմարավորություն և ժամանցի ձև չէ (ինչպես գրեթե բոլոր նմանաբնույթ տոները, ասենք՝ Վալենտինը), այլ հատուկ մտածված ու նենգորեն ներդրված հայակործան մի ծրագրի մաս, սրանից հետո ես պարտավո՛ր եմ ինձ զգում՝ ամբողջ հոգով ատել այդօրինակ տոները և թևքերս քշտած պայքարել դրանց դեմ:

(Այսպես որ գնա, կարող է մի օր պարզվել, որ արևմտյան դասական գրականությունն էլ հատուկ ստեղծվել է, որ թարգմանվի հայերեն և մեզ շեղի մեր ազգային տիեզերական ուղուց... )

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել