Ամենադաժան օրերին, դժբախտության ու սգի ժամանակ, սոցիալական ցանցերում դրամաշորթության դեպքերը բավականին ակտիվանում են: Հայտնվում են ինչ որ մարդիկ, ովքեր կեղծ դրամահավաքներ, ինչ որ նպատակի համար գումարներ են հավաքում և այլն: Բնականաբար X ժամանակ հետո և տվյալ խումբը կամ event-ը, և տվյալ օգտատերերը անհետանում են ու ոչ ոք էլ չի իմանում ում նվիրատվություն արեց, ինչքան կազմեց ընդհանուր գումարը և այլն:
Ռուսական ինքնաթիռի վթարի վերաբերյալ կանխատեսելի է, որ դրամաշորթությունների դեպքերը սոցկայքերում կավելանան: ВКонтакe սոցիալական ցանցի մամլո խոսնակ Գեորգի Լոբուշկինը հայտարարել է, որ մաքսիմալ վերահսկողություն է սահմանվելու սոցկայքի քննարկումների խմբերում և արվելու է ամեն ինչ, որպեսզի կանխվի բոլոր՝ «պղտոր ջրում ձկան որսի» դեպքերը: Բացի դա բոլոր այն խմբերը, որոնք այս կամ այն կերպ կամ ունեն A321-ի թեմայի հետ վերահսկվելու են:
Ապօրինի դրամահավաք կազմկերպող խմբերը ջնջվելու են:
Իրոք, այս օրերին բավականին կարևոր է նաև վերահսկողությունը սոցիալական ցանցերում: Նամանավանդ Ռուսաստանում, պատկերացնու՞մ եք ինչ քաոս կլիներ, եթե ռուսների ամենաշատ այցելվող սոցկայքում, ինֆորմացիոն վերահսկողություն չսահմանվեր: Բացի ապատեղեկատվության ներհոսքի վտանգներից, կլինեին բազմաթիվ դրամաշորթության, ապօրինի գործողությունների բազմաթիվ դեպքեր: Մի խոսքով, հաստատ կգտնվեն մարդիկ, ովքեր էս ամբողջ դժբախտությունը կօգտագործեին իրենց շահերին:
Նախկինում հիշում եմ նման դեպքեր: