Թուրքիայում երկու տարի և չորս ամիս ազատազկում է սպառնում երկու անչափահաս՝ 12 և 13 տարեկան երեխաների Դիարբեքիրից: Երեխաները ձերբակալվել էին մայիսի մեկին՝ «Թուրքիայի նախագահին վիրավորելու» մեղադրանքով: Բանը նրանում է, որ երեխաները քանդել են Էրդողանի գովազդային պաստառը՝ դրանով վիրավորելով երկրի նախագահի արժանապատվությունը:
Ըստ երեխաների վկայության՝ իրենք մտադիր չեն եղել վիրավորելու որևէ մեկին, պարզապես ցանկացել են վաճառել այդ պաստառը որպես ծածկոց: Դիարբեքիրի գլխավոր դատախազությունը դիմել էր արդարադատության նախարարությանը՝ խնդրանքով, որպեսզի դադարեցվի հետապնդումը երեխաների նկատմամբ, կամ կալանավորումը փոխարինվի ստորագրությամբ՝ չբացակայելու պահանջով, քանի որ երեխաներն անապահով ընտանիքից են, դպրոցում և շրջապատում լավ են բնութագրվում: Սակայն Թուրքիայի արդարադատության նախարարությունը մնացել է անդրդվելի և առաջին դատական նիստի օր է նշանակել 2015թ. դեկտեմբերի 8-ին:
Հ.Գ. Ակամայից մտքիս եկավ, թե լավ, սրանց երկրում հեչ գրանտակեր չկա՞...



