Tert.am-ը գրում է.
Եվրոպական երկու խոշորագույն ավիաընկերությունը` Lufthansa-ն և Air France-ը, որոշել են դադարեցնել չվերթները Սինայի թերակղզում:
Ինչպես հաղորդում է Reuters-ը` ավիափոխադրողները նախընտրում են սպասել, մինչ վերջնական կպարզվի այսօր վաղ առավոտյան Եգիպտոսում ռուսական Airbus 321 ուղևորատար օդանավի կործանման պատճառը Սինայում:
Հաղորդվում է, որ գերմանական և ֆրանսիական ավիաընկերությունները թռիչքները դադարեցնում են անվտանգության նկատառումներից ելնելով:
Հիշեցնենք, որ «Կոգալիմավիա» ընկերությանը պատկանող օդանավը վթարվել է Շարմ էլ Շեյխից Պետերբուրգ թռչելիս` թռիչքից 23 րոպե անց: Բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները զոհվել են:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2015/10/31/airfrance/1832156
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել