Relatives_of_passe_3488283bGalatv.am-ը գրում է.

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Սինայի թերակղզում ռուսաստանյան օդանավի կործանման պատասխանատվությունը, ինչի հետեւանքով զոհվել էր 224 մարդ, հաղորդում է gazeta.ru-n:

Սակայն այդ տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվում: Նաեւ նշվում է, որ Սինայի թերակղզում գործող իսլամիստական խմբավորումների տրամադրության տակ նման կարգի զինատեսակ չկա, որով հնարավոր կլիներ խոցել ռուսաստանյան օդանավը:

Իսկ Եգիպտոսի իշխանություններն ավելի վաղ հայտարարել էին, որ օդանավի խոցված լինելու մասին խոսք լինել չի կարող: Ինքնաթիռի բեկորների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ աղետի պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան կործանվել էր Շարմ-էլ-Շեյխից Սանկտ Պետերբուրգ թռչող Airbus ընկերության ինքնաթիռը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել