Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համար մեկն է արտաքին քաղաքականության մեջ: Այս մասին TASS-ի հետ հարցազրույցում ասել է իտալացի դերասան և ռեժիսոր Միկելե Պլաչիդոն:
«Արտաքին քաղաքականության մեջ Ռուսատանն ավելի շատ ուշադրություն է դրսևորում աշխարհում հավասարակշռության պահպանմանը, քան Արևմուտքը: Եվ այդպես իրականում մտածում են շատերը: Շատերը մտածում են, սակայն քչերն են բարձրաձայն ասում: Պուտինն աշխարհում արտաքին քաղաքականության մեջ համար մեկն է, քանի նա հստակ գաղափարներ ու բարոյական ուժեր ունի` ներկայիս բարդ ժամանակաշրջանի մարտակոչերին պատասխան տալու համար»,- նշել է դերասանը:
Դերասանը նաև դեմ է Ռուսաստանի հետ երկխոսությունից հրաժարվելուց և արտաքին աշխարհից մեկուսացմանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել