Հիմա ո՞վ է ազգերի մեջ տարբերություն դնում՝ բացի երկնքում սավառնողներից ու սուտ-կոսմոպոլիտներից. երևի բոլորը… Ազգերի միջև չի կարող հակասություն ու թշմանամք չլինել, որովհետև «ազգ»-ի գոյությունը նախ և առաջ մարդու մոտ անվտանգության զգացում է առաջացնում: Դու «ձերոնց» մեջ քեզ ավելի ապահով ես զգում, քան ուրիշների մեջ…
Ավելի բարձր կանգնած մարդու համար միևնույնն է՝ դու հայ ես, ռուս, թե քուրդ, ու ինքը հետաքրքրված չէ` իմանալ ինչ-որ մի ազգի պատմության մանրամասները:
Դա երևի միայն մեր ազգին ու մի քանի մեր նման ազգերին է բնորոշ՝ իրենց պատմությունը տեղին-անտեղին մեջբերեն ու իրենց մեջ էլ տպավորություն ստանան, թե` տեսաք ոնց ներկայացրեցինք մեր պատմությունը, ու կարծեն, որ հիմա ամբողջ օրը աշխարհը մենակ մեր պատմության մանրամասներն է վերլուծում ու ասում` «հալալ ա սրանց»:
Դա գիտեք՝ ինչի արդյունք է, որ մենք աշխարհին ներկայանալու այնքան քիչ բան ունենք այսօր, որ ստիպված գնում ենք ետ…. Դու ոչ ֆրանսիացի ես, ոչ իտալացի, ոչ էլ չինացի, որ մենակ անունդ տալով քեզ ճանաչեն…
Կանադայի չափահաս մարդկանց հիսունհինգ տոկոսը չգիտի, թե ով է Հարփերը, պետք է հետաքրքրվեն, որ իմանան, թե ո՞վ են հայերը:
Այս մոլորակը մարդկությանն է, ուզում ես լինես թուրք, ուզում ես հայ, նշանակություն չունի, բոլորը մարդ են ու ունեն նույն զգացմունքները ու նույն նախասիրությունները` շատ քիչ տարբերություններով, ինչու միշտ ձգտել ուրիշներին ցույց տալ քո գերակայությունը, քո մեծությունը, եթե այն կա:
Այնպես որ, հիմա՝ քսանմեկերորդ դարում, դեռ մտածե՞լ՝ երկու դար առաջվա մարդու մտածելակերպով կամ «ռազբիրատից» միշտ ճիշտ կամ հաղթող դուրս գալու անհուն տենչով, մի քիչ չի համապատասխանում այսօրվա մարդու զարգացվածության աստիճանին:
Մեր բոլորիս տունը Երկիր մոլորակն է, ներկայիս սահմանները նախնադարի մարդու մտածելակերպի արդյունք են, որը քսանմեկերորդ դարի մարդը պետք է ջնջի, դա հին ժամանակների մարդու համար էր նախատեսված` այդ կերպ ապրելն ու պայքարելը: Պետք է չլինի ոչ մի սահման, որ չասենք սա քրդերինն ա, սա էլ ֆրանսիացիններինն ա, այլ ասենք ՄԱՐԴ ԱՐԱՐԱԾԻՆՆ Ա, որ պիտի ապրի ու արարի այս մոլորակում:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/meline.yavryan/posts/377977638961314
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել