Ռուսական Airbus 321 օդանավի կործանման վայրում հայտնաբերվել են «սև արկղերը»168.am-ը գրում է.

Շարմ էլ Շեյխի օդանավակայանից տեղեկացրել են, որ Airbus 321 օդանավի բոլոր ուղևորները և անձնակազմի անդամները ռուսներ են եղել: Ինչպես հաղորդում է ՌԴ «Առաջին ալիքը»` այս տեղեկությունը ճշտվում է: Չի բացառվում, որ խոսքը ԱՊՀ քաղաքացիների մասին է:

Հաղորդվում է, որ վթարի վայրում հայտնաբերվել են օդանավի «սև արկղերը», որոնք վերծանվելու են Ռուսաստանում: Այս մասին հայտնել են ՌԴ աղետի հետևանքների վերացման օպերատիվ շտաբից:
Դեպքի վայրում աշխատում են եգիպտական ավիացիան և ավտոտրանսպորտի վարչությունը: Իսրայելցի զինվորականներն ավելի վաղ հետախուզող օդանավ էին ուղարկել, որը մասնակցել է որոնողական աշխատանքներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել