Խոսակցությունները, որ մենք մեր արմատներից կտրվում ենք, տրվում օտարին, օրինակ, տոնում Հելոուին կամ պարում արևմտյան պարեր ու հազար ու մի սենց բան, տեղով սխալ են. հենց դա է մեր արմատը։ Մենք հայերովս հենց տենց էլ կառուցել ենք մեր քաղաքակրթությունը՝ միշտ ուրիշինը վերցնելով, ձևափոխելով, ուրիշ համ ու հոտ տվել։ Ենթադրում եմ, որ շատ նման խոսակցություններ են եղել Ալեքսանդրի ժամանակ, երբ հելլենիզմը մտավ Հայաստան 301 թվականին, երբ մեր արմատները մոռացանք, տրվեցինք նորին։ Կիլիկիայի հայերը արմատներից կտրվեցին՝ սկսեցին կապվել եվրոպացիներին։ Սա մի քանի հանգուցային կետեր են շատ ավելի շատից։ Սա հեչ Հելոուինի մասին չէ, այլ նրա, որ մենք հազարամյակներ չենք կորել հենց նրա շնորհիվ, որ չենք վախեցել ուրիշների մոտ նայել՝ ինչ լավ բան կա, չենք կարծրացել։ Մեր արմատները քարից չեն, դրանք աճում, ձևափոխվում են, մենք էլ պնդաճակատ չլինենք։ )
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/samvel/posts/10153713784588781?pnref=story&__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել