2764bmc-kumluca-983Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը կշարունակի ջանքեր գործադրել քրդական խնդրի խաղաղ լուծման համար` միաժամանակ շարունակելով ահաբեկչության դեմ պայքարը: Այդ մասին RIA Novosti-ին հայտնել է կուսակցության նախագահի տեղակալ Մևլութ Չավուշօղլուն նոյեմբերի 1-ի խորհրդարանական ընտրությունների նախօրյակին:

Նրա խոսքով՝ թուրքերի և քրդերի միջև չկան և չեն կարող լինել խնդիրներ: Պայքարը գնում է Թուրքիայում արգելված «Քրդստանի աշխատավորական» կուսակցության դեմ, որը խափանել է կարգավորման գործընթացը:

«Մենք մեր բոլոր գործողությունները իրականացրել ենք քրդական խնդրի խաղաղ կարգավորման շրջանակներում, որպեսզի վերջ տանք ահաբեկչությանը: Մենք վճռականորեն պայքարում ենք ահաբեկիչների դեմ, ովքեր չեն խնայում ո՛չ կանանց, ո՛չ երեխաներին, սպանում են մեր զինվորականներին և ոստիկաններին: Այդ պայքարը կշարունակվի այնքան, մինչև ամբողջությամբ արմատախիլ արվի ահաբեկչությունը»,- ավելացրել է քաղաքական գործիչը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել