Հանրապետությունում ծնունդները պակասել են 2.5%-ով։

2015թ-ի առաջին ինը ամիսներին հանրապետությունում ծնվել է 30 հազ. 666 երեխա, որը 2014թ. նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել Է 2.5%-ով, 2013թ. համեմատ աճել է 0.6%-ով: Այս մասին տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունն իր հրապարակած վերջին ցուցանիշներում: Ծնելիության ընդհանուր գործակիցը 1.000 բնակչի հաշվով նվազել է 0.2 պրոմիլային կետով:

Այս տարվա առաջին 9 ամիսներին գրանցված ծնունդների 12 հազ. 37 ծնունդները գրանցվել են մայրաքաղաքում, մյուսները՝ մարզերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել