1446238463310Սիրիական բանակը և «Հըզբոլահը» հասել են Հարավային Հալեպի Khan Touman ավանին, հայտնում է vesti-ukr.com-ը:

Ռազմական աղբյուրը հայտնել է, որ Դարաա շրջանի Մզեյրիբ ավանում ամբողջ կազմով ահաբեկչական խմբավորում է ոչնչացվել: Կենդանի ուժի և տեխնիկայի խոշոր կորուստից հետո հարյուրավոր ահաբեկիչներ և վարձկաններ փախչում են Հորդանանի կողմը:

Դամասկոսի շրջանի Դարեյա քաղաքում բանակայինները ոչնչացրել են 9 ահաբեկչի:

Հալեպի հարավային մասի դաշտային հաշվետվության համաձայն՝ այսօր առավոտյան Սիրիայի և լիբանանյան ընդդիմության զինված ուժերը ԴԱԻՇ-ի հարվածը հետ մղելուց հետո մի քանի տեղում հանկարծակի հարձակում են գործել «Հարակաթ Նուրեդին Ալ Զինկի», «Հարակաթ Ահրար Աշ Շամի», «Լիվա Սաքար Աշ Շամի» և սիրիական «Ալ Քաիդայի» իսլամական զինյալների վրա:

Առավոտյան ինտենսիվ փոխհրաձգությունից հետո Սիրիայի զինված ուժերը կարողացել են վերահսկողություն հաստատել Al-Duwayr բնակավայրի վրա` սպանելով հակառակորդի 13 զինյալի և վերացնելով այդ ավանում նրանց բազան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել