yurrrrrrr

Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով «Կրասնոդարից» տեղափոխվել է «Սպարտակ», մոսկովյան ակումբում տարեկան կվաստակի 1.5 միլիոն եվրո, տեղեկացնում է Газета.ru-ն:

Նախկինում արդեն նշվել է, որ «Սպարտակի» հետ Մովսիսյանի պայմանագիրը նախատեսված կլինի հինգ տարիների համար:

Հավելենք, որ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 18 տուրերից հետո Մովսիսյանը դարձել է 9 գոլի հեղինակ և ռմբարկուների ցանկում միայն մեկ գոլով է զիջում «Զենիթի» հարձակվող Ալեքսանդր Կերժակովին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել