Panorama.am-ը գրում է.
Այսօր և վաղը անկայուն եղանակը հանրապետությունում կպահպանվի, քանի որ հանրապետությունը դեռևս գտնվում է ցիկլոնի ազդեցության գոտում: Լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ նշելով, որ ցիլոնը հատկապես ակտիվ կլինի Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում:
Մնացած մարզերում, ըստ Սուրենյանի, կդիտվի փոփոխական ամպամածություն, տեղումների հավանականությւոնը թույլ կլինի. «Նոյեմբերի 1-ին հանրապետության տարածքին կմոտենա հերթական ցուրտ ճակատը՝ հյուսիս-արևմուտքից, և նոյեմբերի 1-2 ընկած ժամանակահատվածում հանրապետությունում ակնկալվում է օդի ջերմաստիճանի անկում ևս 5-7 աստիճանով»:
Մասնագետը նշեց, որ նոյեմբերի 2-ից հետո հանրապետությունը կգտնվի անտիցիկլոնի ազդեցության տակ և տեղումները կդադարեն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



