Սպիտակ տունը չի հրապարակի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի միջև էլեկտրոնային նամակագրությունը: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով երկրի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյային:
Տվյալ նամակագրությունը պաշտպանված կլինի, քանի որ ԱՄՆ-ում օրենսդրորեն չի թույլատրվում հրապարակայնորեն հրապարակել երկրի գործող նախագահների ցանկացած հաղորդակցություն:
Սպիտակ տունը հայտարարել է, որ այդ նամակագրությունը կարող է հրապարակվել միայն այն ժամանակ, երբ Օբաման այլևս չլինի ԱՄՆ նախագահը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել