«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Մեր տեղեկություններով, նոյեմբերի 6-ից Հանրային հեռուստաընկերությունը հեռարձակելու է նոր քաղաքական հաղորդում, որը վարելու է ոչ այլ ոք, քան ՀՀԿ փոխնախագահ, համատեղությամբ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը։ Հաղորդումը կոչվելու է «Եռանկյունի», այն եթեր է հեռարձակվելու շաբաթը մեկ՝ «եռաչափ» ֆորմատով, «փրայմթայմ»՝ ամենադիտարժան ժամին։ Սակայն Արմեն Աշոտյանը հրաժարվեց ներկայացնել ողջ «ճշմարտությունն» իր նոր հաղորդման և կարգավիճակի մասին»,–գրում է թերթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել