Tert.am–ը գրում է.

Համալսարանական կրթության համար ամենաթանկարժեք երկրներն, ավանդաբար,  համարվում են Մեծ Բրիտանիան կամ ԱՄՆ-ն` իրենց բուհերով:

Այդ երկրներում կրթության և բնակության ծախսերը հաշվում են հազարավոր դոլարներով և ֆունտերով, սակայն ամենաթանկարժեք  համալսարանները` ուսանողների ծնողների աշխատավարձի համամասնությամբ, բնավ էլ անգլիականները կամ ամերիկյանները չեն:

Ինչպես տեղեկացնում է Euromag -ը` Expert Market կայքը Համաշխարհային տնտեսական ֆորումի տվյալների հիման վրա կազմել է այն երկրների  տասնյակը, որտեղ երեխաների կրթությունը համալսարանում ամենաթանկն է արժենում ծնողների համար:

Առաջատար եռյակը կազմում են Հունգարիան, Ռումինիան և Էստոնիան: Այս երկրներում ծնողները ծախսում են իրենց աշխատավարձի 73-92 տոկոսը երեխաների համալսարանական կրթության համար:

Դրանց հաջորդում են Ուկրաինան, որտեղ ծախսում են եկամտի 52 տոկոսը, Լիտվան` 48 տոկոսով, Բրիտանիան` 40 տոկոսով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել