Lurer.com–ը գրում է.
Ուրուգվայի նախագահ Տաբարե Վասկեսը, որը մասնագիտությամբ բժիշկ Է,երիտասարդ ֆրանսուհուն մահվանից փրկել Է դեպի Փարիզ ավիաթռիչքի ժամանակ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ուրուգվայի Busqueda հրատարակության տվյալներով՝ Վասկեսը եւ նրա անձնական բժիշկը վերակենդանացման միջոցառումներ են կատարել ուղեւորուհու համար, որի մոտ սուր ալերգիկ ռեակցիա Է պատահել հանրանավում:
Տասնչորսամյա աղջիկը չի կարողացել նորմալ շնչել, ուստի Վասկեսը եւ նրա բժիշկը նրան անհրաժեշտ դեղ են տվել եւ ներարկում կատարել երակի մեջ: Դա ուղեւորուհուն օգնել Է ուշքի գալ եւ հասնել նշանակման վայր, թեեւ ինքնաթիռի անձնակազմն արդեն պատրաստ Էր արտակարգ վայրԷջք կատարելու Բրազիլիայում:
Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, այժմ Վասկեսը պաշտոնական այցով գտնվում Է Ֆրանսիայում, որտեղից այնուհետեւ կմեկնի Ճապոնիա:



