6ce32606cb5eb96e4e0b5af5715e139aShamshyan.com-ը գրում է.

Այսօր` հոկտեմբերի 30-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում BMW մակնիշի առանց համարանիշների ավտոմեքենայի վարորդ, Կոտայքի մարզի Առինջ գյուղի Մաշտոցի 35 տան բնակիչ, 20-ամյա Սեյրան Աղամալյանը Ավան վարչական շրջանում` Մարշալ Բաբաջանյան փողոցում, վրաերթի է ենթարկել հետիոտնի:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը, ով կլինի 40-45 տարեկան կին` տեղում մահացել է: Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները` Երևանի ՃՈ պետի տեղակալ Հայկազ Մաթևոսյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Ավանի բաժանմունքի օպերատիվ խումբը:

Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Գագիկ Հարությունյանն ու Անդրանիկ Փարսադանյանը: Փաստի առթիվ Ա. Փարսադանյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Ս. Աղամալյանը ավտոմեքենան վարել է առանց համարանիշների, սակայն համարանիշները եղել են 06 PP 090: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել