Tert.am-ը գրում է.
CNN-ն անդրադարձել է անորեքսիայով հիվանդ ամերիկուհի Ռեյչել Ֆարոխին, որի երկարատև բուժման արդյունքում հաջողվել է հաղթահարել ծանր հիվանդությունը:
37-ամյա Ռեյչելը, ում վերափոխված ու խիստ նիհարած լուսանկարները ցնցել էին համացանցը, այս տարի խնդրանքով հանդես եկավ` աղաչելով օգնել իրեն բուժվելու: Նրան գումար էր հարկավոր, և աշխարհն արձագանքեց. մոտ 200 000 դոլար նվիրատվություն հավաքվեց նրա հաշվին:
Աղբյուրի տեղեկացմամբ` այժմ նա աշխատում է օգնել մյուսներին: Ապրիլին հրապարակած տեսանյութում կինը 19 կգ էր կշռում և մահամերձ վիճակում էր:
Բուժման հիմնական մասը նա անցել է Պորտուգալիայում, որից հետո տեղափոխվել է Վաշինգտոն: Իր վերականգնումն ու անհավանական փոխակերպումը կինը ներկայացնում է իր ֆեյսբուքյան էջում:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2015/10/30/anorexia/1831317
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



