989898f2c43f669385c4967ee7525e6bԲրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը պատրաստվում է ընդլայնել Լիբանանի, Հորդանանի ու Իրաքի հետ ռազմական համագործակցությունը։ Հայտնում է ԱՄՆ սենատում լրատվամիջոցի աղբյուրը։

Աղբյուրի տվյալներով՝ Հորդանանին ու Լիբանանին աջակցելն իրականացվելու է ամերիկյան հետախուզության օգնությամբ՝ ուժեղացնելու համար ԴԱԻՇ-ի զինյալների թիրախների դեմ հարվածները։

Իրաքն իր հերթին օգնություն կստանա Ռամադի քաղաքը վերադարձնելու համար։ Դրանից առաջ էլ հաղորդվել էր, որ ԱՄՆ ուղարկում է ռազմական հատուկ ջոկատ, որի անդամները կմատուցեն խորհրդատվական ծառայություններ։ Նրանք կարող են տեղակայվել Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության կենտրոն Էրբիլում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել