halepAraratnews.am-ը գրում է.

Հալեպը քաղաքն արդեն մեկ շաբաթ է շրջափակված է և որևէ փոփոխություն դեռ տեղի չի ունեցել: Դժվարությունները կապված են թե մեքենաների լիցքավորման, թե վճարովի էլեկտրածին սարքավորումների էլեկտրականություն ապահովելու հետ: Քանի որ քաղաք ոչինչ չի մտնում, ապրանքների գները բարձրանում են:

«Երբեմն կրակոցների, պայթյունների ձայներ են լսվում հեռվից, հայկական թաղամասերից հեռու, իրավիճակն այդ առումով համեմատաբար հանգիստ է»,- նշեց աղբյուրը:

Հոկտեմբերի 23-ից Հալեպից դուրս եկող միակ ճանապարհը՝ Խանասերի շրջանը սիրիական բանակի և զինված ահաբեկչական խմբավորումների բուռն բախումների թիրախում է հայտնվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել