Չինաստանի զգուշացումը ԱՄՆ-ինPanorama.am-ը գրում է.

Չինաստանի և Միացյալ նահանգների միջև դիվանագիտական սկանդալ է հասունանում:BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ` պաշտոնական Պեկինը Հարավչինական ծովում ԱՄՆ գործողություններն անվանել է «վտանգավոր և սադրիչ»: 

Աղբյուրի փոխանցմամբ, ԱՄՆ ռազմածովային ուժերի շտաբի պետ ծովակալ Ջոն Ռիչարդսոնի հետ զրույցում այս մասին հայտարարել է Չինաստանի ռազմածովային ուժերի հրամանատար ծովակալ Ու Շենլին:

«Չնայած ՉԺՀ կառավարության հաստակամ առարկություններին և բազմաթիվ բանակցություններին, ամերիկյան կողմը չինական Նյանշա կղզիների շրջան է ուղարկել «USS Lassen» հրթիռային ականակիրը: ԱՄՆ-ի նման գործողությունները վտանգի են ենթարկել Չինաստանի անվտանգությունն ու ինքնիշխանությունը վնաս հասցրել տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը: Դրանք չափազանց վտանգավոր և սադրիչ են»,- նշել է Ու Շենլին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել