Image result for սահմանադրությունՀիշում եմ, սովետական պասպորտիս մեջ կնիք կար դրած, որը վկայում էր, որ իմ 3, թե 5 կիլո կարագը ստացել եմ:
Էրեկ մատ թանաքելու ԱԺ լսումներն էի լսում:
Ինչ ասեմ, ահավոր անհարմար եմ զգում, որ անկախացումից 25 տարի հետո մենք ախմախ բաներ ենք քննարկում: Կարելի ա ճակատներին էլ դրոշմել: Կամ լավ միտք. պորտի մեջ ներկ լցնել, դրա լվանալը դժվար կլինի:
Իրականում խնդիրն էն ա, որ մենք որպես համայնք* ցանկություն չունենք միմյանց և մեր նկատմամբ ազնիվ լինել: Ընտրություն ա՝ գնանք ընտրենք, կեղծելը ո՞րն ա, այ ուռոդներ: Բայց տենց ընդհանուր չեմ ասում, ծիպը՝ «բա դու ինչ ես արել», կամ «մենք սաղս մեղավոր ենք»: Չէ, իրականում «էլիտա» կոչվածն ա առաջին հերթին մեղավոր, որ մեջներս ամեն գնով էդ անասնական վիճակն ա պնդեցնում: 
Ու ես հաստատ համոզված եմ, որ եթե խնդիր լիներ արդար ընտրություններ/հանրաքվե անցկացնելու՝ 10-15 օրում տեխնիկապես դա հնարավոր էր կազմակերպել, առանց լսում-մսումների, մատեր թանաքոտելու:
Նենց որ, գնալու եմ՝ «ՉԷ» ասեմ, որովհետև զուտ տեխնիկապես գտնում եմ, որ դա ավելի դժվար կլինի փոխել, քան դատարկ տեղը լցնել:

----
* դե երկուսուկես միլիոն բնակչությանը ազգ֊բան֊ման-վեհ֊մեհ ասելը փչացնում ա մարդկանց, առաջին հերթին պետք ա լինել Ազատ, Հպարտ, Ստեղծագործ մարդկանց Համայնք: Թե չէ հազիվ մի քիփլիկ չինական շրջկենտրոնի մարդաքանակով դրել՝ շուխուր ենք անում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել