Tert.am-ը գրում է.

2015թ. երրորդ եռամսյակում հանրապետություն են ժամանել 443 հազ. 87 զբոսաշրջիկներ: Ցուցանիշը 2014թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ նվազել է 0.2%-ով:

Ցուցանիշն այսօր հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայությունը՝ իր «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2015 թվականի հունվար-սեպտեմբերին» հրապարակման մեջ:

Համաձայն նույն հրապարակման՝ 2015թ. երրորդ եռամսյակում զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 409 հազ. 296 մարդ, ինչը նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ նվազել է դարձյալ 0.2%-ով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել