Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Երևանում և Արարատյան դաշտում կգրանցվեն առաջին սառնամանիքները. shamshyan.comShamshyan.com-ը գրում է.

Հանրապետության տարածքում գործում է միջերկրածովյան ցիկլոնը, բոլոր շրջաններում դիտվում են տեղումներ, Քաջարան քաղաքում տեղում է ձյուն:

Այս մասին SHAMSHYAN.com-ի հետ զրույցում ասել է  ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Այսօր, կեսօրից հետո, հոկտեմբերի 31-ին և նոյեմբերի 1-ին ձյան տեսքով տեղումներ կդիտվեն նաև լեռնային գոտիներում, Տավուշի, Լոռիի, Սյունիքի և Արցախի նախալեռնային շրջաններում, սակայն պետք է նշել, որ տեղումների ինտենսիվությունը զգալիորեն կթուլանա: Հյուսիս-արևելքից հանրապետություն են ներթափանցում արկտիկական ցուրտ օդային զանգվածներ, ինչի արդյունքում մինչև նոյեմբերի 3-ի գիշերը ներառյալ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի ևս 7-9 աստիճանով:

Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը եղանակի պարզեցման հետևանքով Արարատյան դաշտում հնարավոր է օդի ջերմաստիճանի անկում օդում՝ մինչև -2 աստիճան, գետնի մակերևույթին՝ մինչև -4 աստիճան, այսինքն՝ այդ օրը կգրանցվեն առաջին սառնամանիքները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել