Ասում են՝ 1915թ. Մեծ Եղեռնից հետո մենք ոչ միայն կորցրեցինք մեր 1,5 միլիոնին, այլ կորցրեցինք մեր ինքնությունը՝ ինքներս մեզ։ Այն ինչը մերն էր և է, դարձավ մեզ համար ոչ տանելի, իսկ ինչն օտարինն էր, դարձավ ցանկալի։ Եթե երաժշտությունը մերն է, մաքուր հայկական, անտանելի է, եթե մերը ներկայացվում է աֆրո-ամերիկյանի կերպարով, դա ցանկալի է և պրոգրեսիվ։ Ես չգիտեմ՝ մեր միջի որ շերտն է այս բոլոր այլանդակությունները դարձնում մեր կյանքի ցանկալին, սակայն պարզ է մեկ բան, մեզ պարտադրվում է այն, ինչն այլանդակում և կերպարանափոխում է մեզ։
Ահա նմանատիպ երևույթներից է նաև, այսպես կոչված, տարվա եղանակադարձի տոնակատարության վերադարձը, սակայն որպես սատանայապաշտական երևույթ՝ Հելոուին անունով։ Եվ այդ այլանդակությունը մեր մեջ արմատավորելու համար օգտագործվում են պարզ, մանկական մաքուր հոգիները, որպեսի այդ հասակից արդեն այլանդակեն մեր զավակների ներաշխարհը՝ չարի գաղափարով։ Ես հաճախ եմ ասել և կրկնում՝ Արևմուտքից եկած ամեն աղբ դեռ արժեք չէ։ Այնտեղ էլ կան աղբամաններ և կոյուղիներ, դրանց պարունակությամբ կարիք չունենք ձևավորելու մեզ և մեր զավակներին...
Կից նյութն՝ այստեղ