Կառավարությունը նախ փափուկ բարձ դրեց քաղաքացիների գլխի տակ, թե փոխհատուցելու են հոսանքի թանկացրած մասը:

Հետո՝ հենց ձմռան շեմին, պարզվեց, որ փոխհատուցելու են այն սպառողներինը, ովքեր 250 կվտ-ից քիչ հոսանք են ծախսում:

Հիմա մենք բնական գազ չունենք, ջեռուցումն իրականացնում ենք միայն հոսանքով: Հիմա ամենաշատը մենք ու մեր նման գազ չունեցողներն են, որ փոխհատուցման կարիք ունեն: Բա ո՞նց է լինելու։

Ի դեպ, շատ հետաքրքիր է, Հայաստանում ձմռան ամիսներին քանի՞ ընտանիք կա, որ 250 կվտ-ից քիչ հոսանք է սպառում:

Ա՛յ հարգելի կառավարություն, կամ խոստումներ մի՛ տուր, կամ էլ տալուց նորմալ խոստումդ կատարի էլի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել