Կուբայում գտնվող Գուանտանամո բանտում պահվող Մեծ Բրիտանիայի վերջին բնակիչն ազատ է արձակվել։ 13 տարվա բանտարկությունից հետո նա կվերադառնա Միացյալ թագավորություն։ Ինչպես հայտնել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Համոնդը, ծագումով Սաուդյան Արաբիայից 46-ամյա Աամերը լքել է ԱՄՆ ռազմաբազան։
Նա բանտում է պահվում 2002 թվականից, սակայն մինչ օրս պաշտոնական մեղադրանքներ չեն առաջադրվել։ Աամերն ունի Բրիտանիայում մշտական բնակության իրավունք, քանի որ նրա կինը Միացայալ թագավորության քաղաքացի է։
Աամերը ձերբակալվել էր 2001 թվականին, Աֆղանստանում՝ «Թալիբանի» ջոկատ գլխավորելու կասկածանքով, մինչդեռ նա հաստատում է, որ Աֆղանստանում զբաղվել է մարդասիրական աշխատանքով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել