Lragir.am-ը գրում է.

Աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ:

Ինչպես հաղորդում էՎրաստանի նախագահի ֆեյսբուքյան էջը, տեղի է ունեցել երկու պետությունների պատվիրակությունների ըՍ դլայնված կազմով հանդիպումը: Նախագահներ Սարգսյանն ու Մարգվելաշվիլին հանդիպումը շարունակել են դեմ առ դեմ: Առանձնազրույցի ընթացքում նախագահները քննարկել են բարեկամության խորացմանը և համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր:

Հատուկ տեղ է հատկացվել տնտեսական կապերի ամրապնդմանը: Երկու պետությունների ղեկավարներն ընդգծել են տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդման անհրաժեշտությունը: Երկկողմ պատրաստակամություն է արտահայտվել սերտացնել կապերը զբոսաշր ջության ոլորտում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել