Wnews.am-ը գրում է.

Հարուստն ամուսնանում է հարուստի հետ, պաշտոնյայի զավակը մեկ այլ պաշտոնյայի զավակի հետ. ճիշտ է, սա օրինաչափություն չէ, սակայն տարածված երեւույթ է։

Հայ պաշտոնյաներից շատերը իրար խնամիներ են. շատ դեպքերում քաղաքականության մեջ նրանք հակառակ բեւեռներում են գործում։

Wnews.am-ը ներկայացնում է խնամի պաշտոնյաներին։

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի ու ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խնամիական կապի մասին գիտեն բոլորը։ Հաճախ այս հանգամանքը շահարկվում է նրանցից երկուսի դեմ։

Հովիկ Աբրահամյանի որդի, Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանն ամուսնացած է Գագիկ Ծառուկյանի դստեր Էմմայի հետ։

Untitled-8141110462842_104161023255677_3926507474868930952_nէմմա

Լուսանկարում Էմմա Ծառուկյանը, Արգամ Աբրահամյանը, նրանց դուստրը, վարչապետի կինն ու վարչապետն են։

11391230_104161039922342_67000844720471617_n

Վարչապետի կինը, թոռնուհին եւ Արգամ Աբրահամյանը

Գագիկ Ծառուկյանը խնամի է նաեւ պատգամավոր Մուրադ Գուլոյանի հետ. վերջինիս որդի՝ Աբովյանի նախկին քաղաքապետ՝ այժմ Կոտայքի մարզպետ Կարեն Գուլոյանն ամուսնացած է Գագիկ Ծառուկյանի մյուս դստեր հետ։

Gagik_Carukyanմուրադ1387451976-67-520x375

Կարապետ Գուլոյանը

Գագիկ Ծառուկյանը խնամիական կապի մեջ է նաեւ Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանի հետ։ Վերջինիս որդին ամուսնացել է Գագիկ Ծառուկյանի դստեր հետ։

12065965436_641438ab00_b-600x401

Անդրանիկ Մանուկյանն ու Գագիկ Ծառուկյանը

Մյուս խնամիական զույգը ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանն ու պատգամավոր Գրիգորի Մարգարյանն են (Բելաջիոյի Գրիշ)։

Վերջինիս դուստրն ամուսնացած է Սամվել Ալեքսանյանի եղբորորդու հետ։

53694231528881379326282

Սամվել Ալեքսանյանի քույրն էլ պատգամավոր Կորյուն Նահապետյանի կինն է։

Koryun-Nahapetyan

Կորյուն Նահապետյանը

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել