Գոռ Վարդանյանի նոր ֆիլմի թրեյլերը ոնց էլ լինի՝ տեսած կլինեք։ Եթե ոչ, ներքևում դնում եմ, նայեք հենց հիմա։ Դե մեր մոտ թրեյլերները լավ են դիտվում, հատկապես Գոռ Վարդանյանի մասշտաբի կինոգործչի։
Ֆիլմի մասին ասելիք չկա. նույն Գոռ Վարդանյանը, նույն անփոփոխ էմոցիաներով դեմքը, նույն կարատեն, կարատեի հնարքները, շը՛խկ, ու մեկը թռավ, կպավ պատին և այլմ։ Մի խոսքով՝ ամերիկյան ոճի, բայց շատ հայկական, բոևիկ ժանրի ֆիլմ։ ))
Բայց այս ամենը դեռ հեչ։ )))
Թրեյլերի մոտ 10-րդ վայրկյանից ա սկսվում զավեշտը. կուսակցական կոստյում-գալստուկավոր գործիչն անբարո վարքի համար կուսակցության շարքից հեռացնում ա անդամներից մեկին։ Դե, կադրեր սույն անդամի վատ վարքից. սթրիփ-ակումբ, տկլոր աղջիկներ-բան ու կուսակցության կիսամերկ անդամն աղջիկների հետ տժժալիս։ Բայց սա էլ դեռ ամենը չի։
Իսկ հիմա, տադամմմ. կուսակցության դրոշը, այո՛, այո՛, նայե՛ք կադրում, կուսակցության դրոշը հենց ՀՀԿ-ի դրոշն է։ Ա՛յ այստեղ է զավեշտը, ծիծաղը, փռթկոցը։))))

Չես հասկանում՝ հիմա Գոռն ուզել է լավություն անե՞լ ՀՀԿ-ին ու ցույց տալ, որ էնտեղ բոլորն օրինակելի վարքի տեր անձիք են։ Լավ էլի։ ))) Քայլեք փողոցով ու մարդկանց հարցրեք այդ մասին, ու նրանք ձեզ անկեղծ կպատասխանեն, թե ինչ կարծիք ունեն այդ ամենի մասին։
Բա էլ ՀՀԿ-ի դրոշը մեյդան ես բերել ինչի՞ համար, Գո՛ռ Վարդանյան։ Լավությո՞ւն էիր ուզում անեիր, որ, տեսեեեք, ՀՀԿ-ում բոլոր անբարոներին հեռացնում են, բայց մյուս կողմից էլ փաստում ես, որ այնտեղ անբարոներ կա՞ն։ Ստացվեց, որ հայավարի լավություն էիր ուզում անեիր, բայց, ինչպես միշտ, վատություն ստացվե՞ց, եղբայր։
ՀՀԿ-ի դրոշն էլ այնպես են տնկել կադրում, հատուկ երևացող պլանով, որ ուզես էլ՝ չես կարող չնկատել։ ))) Ու այս ամենը՝ հեռացնող պաշտոնյայի դեմքի լրջությունը, ՀՀԿ-ի դրոշը, անբարո վարքով անդամի մեղավոր հայացքը, միայն ծիծաղ ա առաջացնում, միայն ծիծաղ։)) Ու ծիծաղելի վիճակում ա հայտնվում մի ամբողջ ՀՀԿ՝ շնորհիվ էս ֆիլմի էս հատվածի։
Էհ, ի՞նչ ասեմ, դիտեք ինքներդ ու ինքներդ էլ կհամոզվեք. մենակ ծիծաղելիս անկեղծ կլինեք ու կխոստովանեք, որ իրոք ծիծաղել եք։ Սա էր մնացել պակաս մեր ֆիլմերում, սա էլ ունեցանք շնորհիվ Գոռ Վարդանյանի։ Ֆիլմ՝ ՀՀԿ-ի դրոշով։
էլ բան չեմ ասում...)



