Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան իր կարծիքն է հայտնել Գերմանիայի գավաթի խաղարկության «Վոլֆսբուրգ»-ի դեմ խաղի մասին և խոսել թիմի հեռանկարների մասին:
«Գոհ եմ սաներիս ցուցադրած խաղից: Դա բարձր մակարադակ է: Կատարելությանը սահմաններ չկան: «Վոլֆսբուրգ»-ի դեմ հանդիպման երկրորդ խաղակեսում հաճախ էինք կորցնում գնդակն ամենապարզ իրավիճակներում: Աշխարհի ուժեղագույն ակումբների հետ խաղերի ժամանակ դա մեծ ռիսկ կլիներ:
Եթե մենք պահպանենք ներդաշնակությունը, թիմային հոգին, ապա կարող ենք պայքարել բոլոր տիտղոսների համար: Հավատացեք, որևէ թիմ հոկտեմբերին չեմպիոն չի դարձել: Այնպես որ, պետք է շարունակենք աշխատել»,- Bild-ը մեջբերում է Գվարդիոլայի խոսքերը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել