«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին ֆուտբոլիստ Պոլ Սքոուլզը հայտարարել է, որ չէր ցանկանա հանդես գալ ներկայիս թիմում և իր կարծիքն է հայտնել «կարմիր սատանաներ»-ի խաղաոճի մասին:
««Մանչեսթեր Յունայթեդ»-ի խաղում բացակայում է ռիսկի գործոնը: Այսպիսի թիմի դեմ չես ցանկանում խաղալ, քանի որ այն չափազանց կազմակերպված է: Վան Գալն ասես չի ցանկանում, որ տղաները հաղթեն: Այս թիմում չէի ցանկանա խաղալ:
Մարզչի համար ամենաբարդը գոլերն են: Ներկա էի «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ խաղին: Կարող եմ ասել, որ Ռունին հիանալի է տեղաշարժվում, բայց չկա այնպիսի ֆուտբոլիստ, ով նրան փոխանցում կկատարի:
Խաղացել եմ հիանալի հարձակվողների հետ և չեմ կարծում, թե Ռուդ վան Նիստելրոյը, Էնդի Քոուլը, Դուայթ Յորքը կարող էին խաղալ այս թիմում»,- Daily Mail-ը մեջբերում է Սքոուլզի խոսքերը: