Երբեմն նույնիսկ չես էլ կասկածի, թե ինչ են թաքցնում մարդիկ իրենց ամենօրյա հագուստի տակ։ Լոնդոնցի լուսանկարիչ Ալան Փաուդրիլը բացահայտում է այս մարդկանց՝ ցույց տալով նրանց դաջվածքապատ մարմինները, որոնք հաճախ քայլող ու շնչող արվեստի գործեր են։
Գրահամ, 58 տարեկան

Ես 51 տարեկան էի, երբ սկսեցի, և հայրս արդեն մահացել էր, իսկ մայրս ոչինչ չասաց, քանի որ դեմենցիայով է տառապում։
Լիլիանա, 23 տարեկան

Չեմ կարծում, թե դաջվածքների մասին իմ կարծիքը կփոխվի, չեմ կարծում, որ երբևէ կզղջամ՝ անկախ իմ տարիքից։
Դեյվ, 66 տարեկան

Ես սկսեցի 1963թ.-ին, երբ 14 տարեկան էի և չեմ կարծում, թե երբևէ կդադարեմ։
Վիկտորյա, 37 տարեկան

Իմ դաջվածքներն իմ անհատականության մի մասնիկն են, և ես միշտ կսիրեմ դրանք՝ և՛ հիմա, և՛ երբ 80 տարեկան լինեմ։
Ալեքս, 49 տարեկան

Մորս դուր չեկան ձեռքիս դաջվածքները, ու ես ասացի. «Լսիր, մամ, ես փողոցում հերոին չեմ օգտագործում»։
Իզզի, 48 տարեկան

Ինձ դուր է գալիս տարբերվել, և ամեն օր ինձ հարցնում են դրանց մասին։ Լավ դաջվածքներն էժան չեն, էժան դաջվածքները լավը չեն։
Ջեյմս, 33 տարեկան

Ես 16 տարեկան էի և իմ ազդրի վրա փոքրիկ մողես արեցի։ Ծնողներս ասում էին. «Ինչպե՞ս ես աշխատանք գտնելու»։
Քիմի, 29 տարեկան

«Քիսի» անդամների պատկերներով դաջվածքներն իմ ամենասիրելիներն են, ցավն աննկարագրելի էր, սակայն լավ է ցույց տալ խմբին իմ նվիրվածությունը։
Փիթեր, 38 տարեկան

Դրանք ինձ ինքնավստահություն ներշնչեցին կյանքում։ Ես կսիրեմ դրանք ապագայում այնպես, ինչպես սիրում եմ հիմա։
Միշել, 53 տարեկան

Չեմ կարող ասել, թե որ տարիքում կդադարեմ։ Քանի դեռ ազատ տեղ կա, ես կլցնեմ դրանք։ Չեմ կարծում, թե իմ վերաբերմունքը երբևէ կփոխվի։
Բիլ, 59 տարեկան

Ես սիրում եմ այն փաստը, որ ես միջին տարիքի եմ, մասնագիտական աշխատանք ունեմ և շրջապատված եմ սովորական մարդկանցով ու որ իմ կրծքին «No Fucking Way» դաջվածք ունեմ։
Պատրիկ, 34 տարեկան

Իմ առաջին դաջվածքը 1 տարեկանում եմ արել, և դա գաղտնի է եղել 10 տարի։ Դա իմ մի մասնիկն է, և ես երբեք չեմ պատրաստվում ծերանալ։
Քրիս, 25 տարեկան

Եթե ես երբևէ մոռանամ, թե ով եմ, ես հանում եմ հագուստս, նայում հայելուն և կրկին հիշում՝ ով եմ։
Քեննի, 27 տարեկան

Ես սիրում եմ իմ դաջվածքները, դա ապրելակերպ է և իմ մի մասնիկը։ Ես կշարունակեմ դաջվածքներ ստանալ այնքան, որքան կկարողանամ։
Նես, 40 տարեկան

Ինձ դուր է գալիս տեսնել, թե ինչպես են դրանք փոխվում ժամանակի ընթացքում, և թե ինչպես են կնճիռներն ու ծալքերը փոխում դրանց տեսքը։ Երբ ես այլևս տեղ չունենամ իմ վզից ներքև, կդադարեմ։
Սայմոն, 47 տարեկան

Քանի դեռ ես ինքնուրույն եմ զուգարան գնում, ինձ համար միևնույն է, թե ինչ տեսք կունենամ, երբ ծերանամ։ Ես երբեք չէի պլանավորում այսքան դաջվածքներ անել, սակայն ես կախվածություն ձեռք բերող անհատականություն եմ։



