Ճապոնական Honda ավտոընկերությունը ԱՄՆ շուկայից հետ է կանչում ավելի քան 300 հազար Accord մարդատար ավտոմեքենա՝ հայտնում է TASS-ը: Հինգշաբթի ընկերությունը հայտնել է, որ հետկանչման պատճառը հաղորդիչների թերությունն է, որոնք պատասխանատու են դիմացի նստելատեղերի կողմնային անվտանգության բարձիկների և հետևի ուղևորների անվտանգության գոտիների համար:
Ընկերության տվյալներով՝ հետկանչման ենթակա են 2008 և 2009թթ. արտադրության Accord-ները: Դրանցում հաղորդիչներ են տեղադրված, որոնք կարող են ակտիվացնել բարձիկներն ու գոտիները, օրինակ՝ դռները փակելիս: Ընկերությանը 19 մարդ բողոքել է, որոնք տուժել են դրա հետևանքով տեղի ունեցած պատահարներից:
Մեքենաների տերերին ծանուցումների ուղարկումը կսկսվի դեկտեմբերի կեսին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



