Tert.am-ը գրում է.
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում հոկտեմբերի 30-ին` ժամը 05.26-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի 15-րդ թաղամասում՝ Գ. Չաուշի արձանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:
Ինչպես տեղեկացնում է ՏԿԱԻՆ կայքը, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.39-ին, մարվել՝ 05.56-ին: Այրվել է «Էրո» տաքսի ծառայությանը պատկանող «Շևրոլե» մակնիշի 18 UT 622 պ/հ (վարորդ՝ 1967թ. ծնված Ա. Թ.) ավտոմեքենայի շարժիչի հատվածը՝ ամբողջությամբ: Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2015/10/30/taxi-ero/1830551
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



