Ամբողջ ուժերս հավաքեցի ու փորձեցի նայել «Կիսաբաց լուսամուտներ» կոչվող թյուրիմացությունից մի հատված: Զզվելի ասեմ, նյարդայնացնող, թե չգիտեմ ինչ... Ուրեմն հյուր են կանչել բազմազավակ ընտանիքի, որտեղ տղամարդը խոպանում կորած է, իսկ կինը ծայրահեղ վատ վիճակում յոլա է տանում իրեն ու 6 զավակներին: Տաղավարում նստած երեխաները միանգամից լաց եղան, հենց հարցրեցին՝ ինչ չունեն իրենք... Մայրն ասում է, որ խմելու ջուրը դույլով են գնում, սանհանգույց չունեն, ապրելու տարրական պայմաններ չկան, ու ինքը շատ հիվանդություններ ունի... և սերիալադերասանական ծակ պրոֆեսորներն ու անհայտ ծագման հոգեբանները խորհուրդ են տալիս կյանքին լավ կողմից նայել, նեգատիվ չտրամադրվել ու ոչ թե մտածել, թե ինչ չկա, այլ փորձել հասկանալ՝ ինչ կա... Ասում են՝ հավատացեք հրաշքին և երջանիկ կլինեք... Եվ զզվելի է այս ամենը, կանչողն էլ, եկողն էլ, մեծ-մեծ խորհուրդներ տվողներն էլ...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/davitgevorkyan/posts/834466003318244
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել