«Ըստ տարածված լուրերի՝ Վանաձորր քաղաքապետ Սամվել Դարբինյանի հրահանգով քաղաքապետարանի աշխատակիցները սկսել են քաղաքում տարածել Ռուսաստանի Դաշնության միգրացիոն ծառայության պետական ծրագրի բուկլետները։ Այս կապակցությամբ մեր հարցին Դարբինյանը պատասխանեց. «Հնարավոր չի տենց բան։ էդպիսի բան ոչ եղել ա, ոչ էլ կլինի։ Վանաձորում ոչ մեկի կողմից նման բուկլետ չի բաժանվել»։ Նա հավաստիացրեց, որ Վանաձորից արտագաղթ չկա, իսկ մեր հարցին՝ որովհետև վանաձորցիները լա՞վ են ապրում, հակադարձեց. «Դուք ձեր հետևություններն իմ փոխարեն մի արեք»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել