151030010227_saudi_624x415_bbc_nocreditՍաուդյան Արաբիան կարծում է, որ Իրանն ամեն դեպքում պետք է համաձայնի իշխանությունից Բաշար Ասադի հեռացման հետ՝ սիրիական հակամարտության կարգավորման վերաբերյալ ինչպիսի որոշում էլ որ ընդունվի: Այս մասին BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել ալ-Ջուբեյրը:

Նրա խոսքով՝ «ոչ մի կասկած չկա», որ Ասադը պետք է տապալվի:

«Կա՛մ նա կհեռանա քաղաքական գործընթացի շրջանակներում, կա՛մ նրան ստիպված կլինեն հեռացնել ուժով»,- հայտարարել է ալ-Ջուբեյրը:

Իսկ ահա Վիեննայում շարունակվում են միջազգային բանակցությունները, որոնցում քննարկվում են Սիրիայի ապագան, ԴԱԻՇ-ի դեմ ԱՄՆ-ի գլխավորությամբ կոալիցիայի ու ռուսական ռազմական արշավները և նախագահ Ասադի ռեժիմի ճակատագիրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել