Բաղադրիչներ
- թթվասեր - 200գր
- շաքարավազ - 180գր
- ալյուր - 380գր
- ձիթայուղ - 3ճ/գդ
- պանիր մասկարպոնե - 350գր
- խտացրած կաթ - 150գր
- լայմ - 1 հատ
- շոկոլադ սև - 30գր (քերած)
- սոդա - 1թ/գդ
- քացախ - 1ճ/գդ
- վանիլին - 1,5գր
- նուշ - 5-6 հատ
Պատրաստման եղանակ
- Խառնում ենք թթվասերը, շաքարավազը, վանիլինը, քացախով խառնած սոդան, ձիթայուղն ու ալյուրը և հունցում փափուկ, էլաստիկ խմոր:

- Ստացված խմորը կտրատում ենք 4 մասի:

- Յուրաքանչյուր մաս գրտնակում ենք ու բացում 0,5-0,7մմ հաստությամբ շերտով և ափսեի միջոցով կտրում կլոր ձևով: Խմորի մնացորդները միացնում ենք իրար և նորից գրտնակում և կտրում կլոր ձևով (արդյունքում ստացվում է 6 շերտ):

- Շերտերը դնում ենք թավայի մեջ, ծածկում պատառաքաղով և տապակում ձիթայուղի մեջ երկու կողմից:

- Առանձին ամանի մեջ խառնում ենք մասկարպոնեն, խտացրած կաթը, քերիչով անցկացրած լայմի կեղևը, լայմի հյութը և հարում, մինչև ստացվի միատարր զանգված:

- Ստացված կրեմը քսում ենք պատրաստի շերտի վրա, ապա վրան դնում ենք հաջորդ շերտը և կրկին քսում կրեմ: Կրկնում ենք նույն գործողությունը մինչև շերտերը վերջանան: Մնացած կրեմը քսում ենք տորթի կողքերին:

- Պատրաստի տորթը զարդարում ենք քերած շոկոլադով և նուշի հատիկներով, ապա տեղափոխում սառնարան 2 ժամով:
Եվ մեր համեղ տորթը պատրաստ է:
Ի դեպ, քերած շոկոլադի փոխարեն տորթը թավայի մեջ կարելի է զարդարել կոկոսի քերուկով, այդ ժամանակ կստանանք ամբողջությամբ սպիտակ տորթ:
Նյութի աղբյուր՝ http://www.cooks.am/%D5%BF%D5%B8%D6%80%D5%A9-%D5%A9%D5%A1%D5%BE%D5%A1%D5%B5%D5%AB-%D5%B4%D5%A5%D5%BB/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



