Իշխանական բոլոր լրատվամիջոցներն այսօր բարձրաձայնում են Համաշխարհային կառույցների մոնիտորինգի այն արդյունքների մասին, որ իբր Հայաստանը մի քանի քայլերով առաջընթաց է գրանցել բիզնես ոլորտի և բիզնես ունենալու գործընթացում։ Եվ այդ ամենը վերաբերում է ընդամենը բիզնեսը գրանցելու ընթացակարգի մատչելիությանը։ Բայց մի՞թե բիզնեսի արագ գրանցումը կարող է նախապայման կամ երաշխիք հանդիսանալ նրա զարգացման համար։ Բնականաբար ՈՉ, քանզի այն հարկային պայմանները, որ այսօր գործում են Հայաստանում, միտված են ոչ թե բիզնեսի զարգացմանը, այլ այդ բիզնեսի սնանկացման հաշվին բյուջեի սխալ կառավարման հետևանքով վատնած կամ կողոպտած ֆինանսական միջոցների վերականգնման փորձերին։ Եթե մերօրյա գործազրկության և աղքատության պայմաններում արդեն կրկնուսույցներին, կոշկակարներին, ժամագործներին և ֆինանսական այլ չնչին միջոցներ ապահովող ոլորտներին են ուզում ընդգրկել հարկային ոլորտ, ապա ի՞նչ բիզնեսի մատչելիության և զարգացման հնարավորությունների մասին կարող է խոսք գնալ Հայաստանում։ Ցանկացած խելացի քաղաքացի պետք է հասկանա, որ նմանօրինակ համաշխարհային կառույցները մեր թշնամիներն են, քանզի բացահայտ կերպով նպաստում են մեր իրականության խեղաթյուրմանը։ Իսկ շատ հաճախ դա այս իշխանության կեղծ հորինվածքներն են ընդամենը։ Բավական է՝ կեղծ պրոպագանդայով փորձեք լվանալ ժողովրդի ուղեղները։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ani.zakharyan.9/posts/442999762550299?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել