ՀՀԿ խոսնակը  սահմանադրական փոփոխությունների դեմ արտահայտվող ընդդիմադիրներին հիշեցրեց Բիսմարկի խոսքերըPanorama.am-ը գրում է.

«Հայաստանի նախագահը Մադրիդում պարզ, հրապարակային, մատչելի հայերենով ի լուր Եվրոպայի և ի լուր մեր քաղաքացիների հայտարարեց, որ մենք շահագրգռված ենք, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն անցնի ժողովրդավարական չափանիշներին համապատասխան և այդ շահագրգռվածությունից ելնելով՝ հրավիրեց հանրաքվեն դիտարկելու ԵԽԽՎ, ԵԱՀԿ, ԵԽ-ի և այլ միջազգային կառույցների դիտորդներին: Պրոֆեսիոնալ դիտորդները կգան և կտան համապատասխան գնահատական»,-ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա նշեց, որ սահմանադրական փոփոխությունների դեմ արտահայտվող ընդդիմադիր հատվածի այն պնդումները, թե ՀՀԿ-ն օգտագործելու է իր վարչական ռեսուրսները, հիշեցնում են Օտտո ֆոն Բիսմարկի հայտնի արտահայտությունը՝ երբեք այդքան սուտ չեն խոսում որքան ընտրություններից առաջ, պատերազմի ժամանակ և որսից հետո. «Հիմա որոշ ընդդիմադիրներ ցանկացած պրոցեսից առաջ հիշեցնում են Օտտո ֆոն Բիսմարկին. ինչ սուտ ասես հորինում են: Ես մի բան գիտեմ, որ ցանկացած ընտրական գործընթացի գնահատականը տալիս են միջազգային դիտորդները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել