Galatv.am-ը գրում է.
Բրիտանացի հանրահայտ ռոք երաժիշտ Ֆիլ Քոլինսը վերսկսում է իր ստեղծագործական գործունեությունը, ծրագրում է ձայնագրել նոր ալբոմ եւ ուղեւորվում է շրջագայության: Այս մասին հայտնել է Genesis խմբի նախկին ղեկավարը:
«Պաշտոնապես ես այլեւս թոշակառու չեմ»,- հայտնել է 64-ամյա երաժիշտը, ով բնակվում է Ֆլորիդա նահանգում եւ հինգ օր առաջ ողնաշարի ծանր վիրահատության է ենթարկվել:
2002թ.-ին թողարկած «Testify» ալբոմից եւ շրջագայությունից հետո Քոլինսը ոչ մի նորույթ չի թողարկել:
«Իմ երեխաներն այժմ 10 եւ 14 տարեկան են, նրանք ցանկանում են տեսնել, թե ինչով է զբաղվում իրենց հայրը»,- պատմել է հայտնի երգիչն ու թմբուկահարը: «Երեխաներիս դուր է գալիս իմ երաժշտությունը, եւ ես կցանկանայի նրանց հետ մեկնել մենահամերգի, որպեսզի նրանք կարողանան գնահատել իմ աշխատանքը»,- ավելացրել է նա:
Քոլինսը 1975թ.-ից Genesis խմբի վոկալիստն է: 1990-ական թվականներից նա սկսել է մեներգչի կարիերան: Խմբի ալբոմները տարածվել են ամբողջ աշխարհում 150 մլն. օրինակով: Այդ թվին անհրաժեշտ է ավելացնել նաեւ երգչի 100 մլն. օրինակով սոլո ալբոմները: