
Ֆրանսուհի Կարինն իր 15-ամյա որդու հետ վերջապես իրականացրեց իր վաղեմի երազանքը՝ տեսնել Նյու Յորքը։ Նրանք մեկնեցին ուղևորության։ Արդեն Նյու Յորքում նրանք որոշեցին հաճելի օր անցկացնել Նյու Յորքի Կենտրոնական զբոսայգում ու մեկական կտոր պիցցա ուտել։ Սակայն այդ պահին Կարինը նկատեց մի բան, ինչից նրա սիրտը կծկվեց։

Կարինը տեսավ, որ անօթևան մի մարդ փորփրում է աղբամանը։ Ֆրանսուհին առանց վարանելու մոտեցավ նրան, տվեց այդ մարդուն իր պիցցայի կեսը և ներողություն խնդրեց, որ այն արդեն տաք չէ։

«Նա հարցրեց, թե ինչ է տոպրակում։ Ես փորձեցի պատասխանել անգլերենով, բայց միևնույն է՝ բառերիս կեսը ֆրանսերեն ստացվեց, ու ես պատասխանեցի. «Կներեք, որ պիցցան արդեն պաղել է»։ Նա պատասխանեց. «Շնորհակալություն։ Աստված օրհնի քեզ»», – պատմում է Կարինը։

Ֆրանսուհին գաղափար էլ չուներ, թե ով էր իրականում այդ մարդը։ Միայն երկու օր անց հյուրանոցի աշխատակազմը, որում մնում էր Կարինը, ներխուժեց նրա սենյակ՝ թերթի թարմ համարով։

Անօթևան մարդն իրականում հռչակավոր դերասան Ռիչարդ Գիրն էր, ում կարողությունն ավելի քան 100 միլիոն դոլար է կազմում։ Նույնիսկ լեզուդ չի պտտվում նրան անօթևան անվանել։

Այդ օրը դերասանը մասնակցում էր «Դադար անմտության համար» ֆիլմի նկարահանումներին, որտեղ խաղում էր անօթևանի դեր։ Նրա, ինչպես նաև նկարահանող խմբի անդամների մոտ այդ դրվագը մշտապես տպավորվել է որպես անսահման բարության, սիրո ու մարդասիրության դրսևորում։ Կարին Գոմբոն օրինակ է ծառայում բոլորիս համար, ու երանի բոլոր մարդիկ լինեին նույնքան կարեկից ու անձնվեր, որքան այս հասարակ ֆրանսուհին է։


