Tert.am-ը գրում է.

ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ քվեարկության դրվեց և ընդունվեց «Ակցիզային հարկի» մասին ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:

86 կողմ, 25 դեմ և 1 ձեռնպահ ձայներով ԱԺ-ն հաստատեց, որ կբարձրանա ծխախոտից, ալկոհոլից, բենզինից և դիզվառելիքից գանձվող ակցիզային հարկը, ինչպես նաև ակցիզային հարկ կսահմանվի վառելիք օգտագործվող սեղմած գազի համար:

Հիշեցնենք, որ օրինագծով նախատեսվում էր վերանայել և ինդեքսավորել ակցիզային հարկով հարկման ենթական այս ապրանքատեսակների ակցիզային հարկի դրույքաչափերը, քանի որ ՀՀ-ում շուրջ 4 անգամ ավելի ցածր են ԵՏՄ անդամ երկրների դրույքաչափերից։

Նշենք, որ արդեն իսկ պատգամավորները հաշվարկ էին արել, որ արդյունքում օրինակ, մեքենայի գազով լիցքավորումը մոտ 200 դրամով կթանկանա, բենզինի լիտրը՝ 7 դրամով, 10 տոկոսով էլ բարձրացվելու է ծխախոտի և խմիչքի հարկը:

Ի դեպ, այս փոփոխությամբ նախատեսվում է, որ 6 մլրդ գումար բյուջե կմտնի: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել